Ինչ նվիրել կանանց մարտի 8-ի կապակցությամբ
Ինչ նվիրել կանանց մարտի 8-ի կապակցությամբ
Մարտի 8-ը միջազգային տոն է և այն բոլոր երկրներում նշում են: Տղամարդիկ ջանք չեն խնայում, իրենց սիրելիներին, մայրերի ու քույրերին օրիգինալ նվերներ պատրաստելու համար:
Բայց ամեն տարի կանգնում են փաստի առջև, թե այս անգամ ինչ կարելի է նվիել: Ձեզ ենք ներկայացնում նվերների շարք, որոնք դուր կգան գրեթե բոլոր կանանց և աղջիկներին:
Ինչ նվիրել կանանց
1. Օծանելիք.
Անվիճելի է այն փաստը, որ կանանց համար օծանելիքը եղել է և կմնա ամենահաճելի և սպասված նվերը: Այն ամեն անգամ օգտագործելիս, կարդնացնի գեղեցիկ հիշողություններ սիրելիի մասին և կապահովի վառ տրամադրություն: Պարզապես օծանելիք ընտրելիս, պետք է լավ իմանալ նրա նախընտրած բույրն ու ճաշակը, ում պատրաստվում եք նվիրել, ուստի պետք չէ օծանելիք նվիրել նրան, ում դեռ այդքան էլ լավ չեք ճանաչում:
2. Գեղեցկությունը, դա առողջ մաշկն է.
Յուրաքանչյուր մաշկ՝ ցանկացած տարիքի, երանգի, որակի, պահանջում է խնամք: Կարծում եմ, տղամարդկանց համար առավել հաճելի է, տեսնել իրնեց սիրելիին նուրբ, փափուկ, շնչող և հարթ մաշկով: Այնպես որ, ողջունելի նվերների շարքում հայտնվում են նաև կոսմետիկ քսուկները (սնուցող, խոնավեցնող, արևապաշտպան և այլն):
3. Ուղևորություն, երկու հոգու համար.
Հիանալի նվեր է, կնոջն ընձեռել հնարավորություն, կտրվելու առօրյա հոգսերից և վայելելու աշխարհի բարիքներն ու գեղեցկությունը, թեկուզ մեկ շաբաթով: Դա անմոռանալի նվեր կլինի, հատկապես, երբ այդ հանգիստն անցկացնելու է իր սիրելիի հետ միասին: Քանի որ, Մարտ ամիսը ծանրաբեռնված չէ տուրիստական ուղևորություններով, ուստի գները բավականկին մատչելի են:
4. Հոգևոր հանգստություն.
Որևէ թատրոնի, օպերայի, բալետի կամ համրեգի տոմս նվիրելը, հանտկապես հաճելի կլինի տարեց կանանց համար: Քանի որ, ամբողջ օրը տան հոգսերի մեջ, նրանք նույնիսկ ժամանակ չեն ունենում մտածելու իրենց ներքին հագստության մասին: Մայրերի համար ավելի հաճելի նվեր, քան մի քանի ժամով կտրվել սպասավորի կարգավիճակից, հաստատ չի լինի:
5. Ժամանակակից իրեր.
Գրեթե ցանկացած ժամանակակից կին ցանկանում է նվեր ստանալ գերժամանակակից տեխնիկա: Էլեկտրոնային սարքերը բավականաչափ հեշտացնում են այսօրվա գործերը: Իսկ սմարթֆոն, պլանշետ, հեռախոս և այլ գերժամանակակից նվերներըը, անսահման ուրախություն կպարգևեն, հատկապես երիտասարդ աղջիկներին:
6. Ինտելեկտուալ ժամաց.
Այժմ հայաստանում բավականին ակտուալ է, կազմակերպել ընթրիք՝ ինտելեկտուալ խաղերի ուղեկցությամբ: Կարելի է ձեր սիրելիին նվիրել այդ զվարճալի ժամանցը, եթե իհարկե նա դա կհասկանա և կգնահատի:
7. Զարդերն ավելի պերճախոս են, քան խոսքերը.
Բոլոր ժամանակների ամենաընդունելի նվերը զարդն է, լինի դա ազնիվ մետաղից, թե ոչ: Նվիրեք ձեր գեղեցկուհուն իր ճաշակին և կենդանակերպի նշանին համապատասխանող քարերով զարդեր, արդյունքում դուք նրա տեսքին կավելացնեք անսահամն հմայք:
8. Ռոմանտիկա…
Ի՞նչ անել, եթե գումարը այդքան էլ չի բավարարում ձեր նախընտրած նվերը գնելու համար. սա հարց է, հատկապես պատանիների շրջանում, ովքեր դեռ ֆինանսապես անկախ չեն ծնողներից: Կարելի է մի փոքրիկ և գեղեցիկ ծաղկեփունջ նվիրել, հետաքրքիր տողերով: Կամ, օրինակ՝ փուչիկներով զարդարել սիրած աղջկա տան դիմացի ծառը, նույնպես մի գեղեցիկ գրությամբ:
9. Էքստրիմ, որը երբեք չի մոռացվի.
Կարող եք ձեր սիրելիին հրավիրել միասին ժամանակ անցկացնելու ձիարշավարանում, խաղալու տարբեր թիմային խաղեր, դահուկ վարելու, կամ պարզապես սահելու: Եթե ունեք հնարավաորություն, Ծաղկաձորը հիանալի տարբերակ է:
10. Տգեղ կանայք չեն լինում.
Չկան տգեղ կանայք, կան պարզապես չֆինանսավորված կանայք: Մարտի 8-ը իսկական առիթ է շտկելու այդ սխալը: Նվիրեք ձեր կանաց սպա-կենտրոն այցելելու հնարավորություն: Վատ չի լինի նաև հնարավորություն տալ մարզասրահ այցելելու: