Ինչ կարող է պատմել ձեր կուրծքը ձեր առողջության մասին
Ինչ կարող է պատմել ձեր կուրծքը ձեր առողջության մասին
Առողջությանը պետք է հետևել: Յուրաքանչյուր կին և աղջիկ պետք է ուշադիր լինի կրծքի հանդեպ, քանի որ անգան չնչին փոփոխությունները կարող են լուրջ հիվանդությունների նախանշաններ լինել:
Կուրծքը մեծանում է
Կա մի քանի պատճառ՝
դուք քաշ եք հավաքել
հղիություն
էստրոգեն և պրոգեստերոգեն պարունակող հորմոնալ դեղեր եք ընդունում
Անհանգստանալու կարիք չկա, գուցե պարզապես ավելի մեծ կրծկալ հարկավոր լինի:
Կուրծքը փոքրանում է
Եթե դուք նկատում եք, որ ձեր կուրծքը փոքրացել է, ապա դուք կամ նիհարել եք կամ էլ կրճատվել է էստրոգենի քանակությունը ձեր օրգանիզմում: Եթե կրծքի փոքրացումն ուղեկցվում է նաև դեմքին պզուկների և անցանկալի մազածածկույթի շատացմամբ, մազերի կորստով, ապա սա կարող է լինել պոլիկիստոզ ձվարանների սինդրոմ, որը նախանշում է օրգանիզմում տղամարդկային հորմոնների ավելացումը:
Կախվածություն
Կրծքի ձևը փոխանցվում է գենետիկորեն, սակայն ժամանակի հետ այն կախվում է: Այդ փոփոխությունները կապված են երեխա ունենալու և տարիքի հետ:
Ցավ
Կան տարբեր պատճառներ, թե ինչու են կրծքի հատվածում ցավեր լինում, սակայն մեծամասամբ դրանք անվնաս են: Եթե դուք շատ եք կոֆեին օգտագործում, ապա շատ հավանական է, որ նման ցավեր ունենաք: Ցավի պատճառ կարող է լինել նաև կրծկալի սխալ ընտրությունը: Ավելի հազվադեպ հանդիպող և վտանգավոր պատճառներ՝
երկաթի պակաս
կրծքի քաղցկեղ
վահանաձև գեղձի հիվանդություն
Ներս քաշված պտուկներ
Ներս քաշված պտուկները վտանգավոր չեն, եթե մշտապես էլ այդպես է եղել: Սա խնդիր է, եթե ձեզ համար նոր երևույթ է: Սա կարող է լինել քաղցկեղային ուռուցքի հետևանք, և կարիք կա բժշկի դիմելու: Սակայն պատճառը կարող է այլ լինել. շատ աղջիկներ քնում են առանց կրծկալը հանելու:
Կրծքից արտադրություն
Կրծքից արտադրություններ կարող են լինել տարբեր պատճառներով, որոնցից մեկը քաղցկեղն է: Եթե ձեր կրծքերից արտադրություններ են լինում և դուք հղի չեք, ապա դա կարող է նախանշել օրգանիզմում պրոլակտինի հորմոնի ավելցուկը:
Գույնի փոփոխություններ
Կրծքի գույնի փոփոխությունը և լիմֆոհանգույցների մեծացումը հիմնականում հղիության նշան է: Սա կարող է լինել նաև տարիքային երևույթ: