Ինչ խնդիր է ունեցել ծառից կախված վիճակում հայտնաբերված նոր զորակոչված զինծառայողը
Ինչ խնդիր է ունեցել ծառից կախված վիճակում հայտնաբերված նոր զորակոչված զինծառայողը
Armlur.am-ը գրում է․ Երեկ՝ ապրիլի 20–ին Հայաստանի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի հարակից տարածքում ծառից կախված վիճակում հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Խաչատրյանն Արագածոտնի մարզի Թալին քաղաքից էր, մի քանի ամսվա ծառայող։
Նարեկ Խաչատրյանն ընդունվել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, եւ ուսումը պետք է շարունակեր ծառայությունից հետո։
Թալինցիները շոկի մեջ են, չեն պատկերացնում, թե ինչը կարող էր նման արարքի պատճառ դառնալ։
Զինվորի մահվան գործով իրավապահները քննություն են իրականացրել եւ պարզել են, որ նա բանակ է զորակոչվել՝ առողջական խնդիրներ ունենալով: Այստեղ հարց է առաջանում՝ արդյոք ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովը չի արձանագրել կամ չի նկատել, որ զինվորը առողջական խնդիր ունի:
Եթե չեն արձանագրել, ապա հանձնաժողովը չի կարողանում կատարել իր առջեւ դրված խնդիրը, իսկ եթե տեղյակ չեն եղել եւ զինվորին առողջական խնդիրներով գրել են, որ նա պիտանի է ծառայության, ապա հանձնաժողովի կազմը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության: