Ինչ լուսանկարներ էր հրապարակում երեկ մահացած ուսանողուհին
Ինչ լուսանկարներ էր հրապարակում երեկ մահացած ուսանողուհին
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵՊՀ 3-րդ կուրսի ուսանողուհի Էլեն Գրիգորյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և նրա կյանքը փրկել չի հաջողվել։
Ըստ որոշ տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել, պրակտիկ դասընթացից հետո, երբ ուսանողները դուրս են եղել շենքից, և աղջիկը ասել է, որ շունչը կտրվում է և չի կարողանում շնչել:
Էլենին առաջին բուժօգնություն են ցույց տվել ընկերները։ Շտապօգնությունն արագ եկել է և Էլենին շտապ հոսպիտալացրել են։ Մոտ երկու ժամ գրեթե ամեն կերպ փորձել են աղջկա կյանքը փրկել՝ միացնելով արհեստական շնչառության սարք, սակայն արդեն ուշ է եղել. գիտակցության չգալով՝ աղջիկը մահացել է:
Ցավակցում ենք Էլենի ընտանիքին և հարազատներին: