Ինչ բիզնեսներ ունեն հայ հայտնիները
Հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից շատերին չի բավարարում աշխատանքը միայն շոու բիզնեսում։
Հաճախ նրանք եկամուտի կողմնակի աղբյուր են փնտրում և բիզնես հիմնում։ Երբեմն այդ բիզնեսը համապատասխանում է իրենց նախասիրություններին, երբեմն` պարզապես լրացուցիչ գումար աշխատելու միջոց է։ Tert.am Life–ը շարունակում է ներկայացնել հայ հայտնիների բիզնեսները։
Հովհաննես Ազոյանն ունի իր գինետունը։ Մոտ մեկուկես տարի է, ինչ այն գործում է։
Սոնա Շահգելդյանը ևս որոշ ժամանակ առաջ բիզնես սկսեց։ Նա պայուսակների օնլայն վաճառքով է զբաղվում։
Դավիթ Աղաջանյանը թողարկել է թևնոցների իր հավաքածուն, որի դիզայնով ինքն ու սիրելին՝ երգչուհի Աննա Դովլաթյանն են զբաղվում։
Արմենչիկն ունի օնլայն բիզնես, որտեղ վաճառում է մանկական հագուստներ: