Ինչ արժե Մարտի 8 նշելը Երևանի ամենաթանկարժեք ռեստորաններում
Ինչ արժե Մարտի 8 նշելը Երևանի ամենաթանկարժեք ռեստորաններում
Այսօր Մարտի 8-ն է՝ կանանց միջազգային տոնը: Այդ օրն ավանդույթի համաձայն, բարձրանում են ոչ միայն ծաղիկների գները, այլ նաև ռեստորանների գնացուցակը: Մարտի 8-ին որևէ տեղ գնալն աստղաբաշխական գումարների հետ է կապված:
ArmLur.am-ը փոքրիկ հարցում է իրականացրել երևանյան ռեստորանների շրջանում և պարզել, որ մի քանի ռեստորաններում գներն աննախադեպ թանկ են, սակայն զարմանալիորեն արդեն իսկ նախապես ամրագրված են տեղերը:
Եվ այսպես, «Լիվինգստոն» ռեստորանային համալիրում երեկոն անցկացնելու համար մեկ հոգու համար պետք է վճարել 80 հազար դրամ, որը իր մեջ ներառում է նաև հյուրասիրություն:
Ի տարբերություն այս համալիրի, «Դվին» ռեստորանային համալիրում միայն մուտքավճարն ու մրգի հյուրասիրությունը միասին արժեն 50 հազար դրամ:
«Յանս» համալիրում գները մի փոքր ցածր են: Այստեղ մուտքը կկազմի 15-20 հազար դրամ, որտեղ ևս մրգի և հյութի հյուրասիրություն է առկա:
Հավելենք, որ կանանց միջազգային օրը որևէ վայրում նշելու համար պետք է պատրաստվել ավելի վաղ. այս օրերին ազատ տեղ գրեթե հնարավոր չէ գտնել:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում