Օգտակար

Ինչպես տան պայմաններում ազատվել ցելյուլիտից

Ինչպես տան պայմաններում ազատվել ցելյուլիտից

Տարածված կարծիք է, որ ցելյուլիտից ազատվելը շատ դժվար է, դա մեծ ծախսեր ու ջանք է պահանջում, ինչպես նաև տան պայմաններում դա անելն անհնար է:

Այդ պատճառով բազմաթիվ կանայք չեն էլ փորձում պայքարել դրա դեմ: Հարկ է նշել, որ ցելյուլիտին կարող են վախեցնել մշտական պրոդեցուրաները, դրանք դադարեցնելու դեպքում արդյունքը մեկ ամսից ավելի չի տևի:

Բայց նաև խնամքը նկատելի կլինի արդեն երկու շաբաթ անց:

Պատրաստելու համար անհրաժեշտ են սուրճի մրուր և ծովի աղ, որոնցով սրճային սքրաբ կստանաք:

Պատրաստման եղանակը

1․ Սուրճի մրուրը լցնում եք բաժակի մեջ (այն պետք է սենյակային ջերմաստիճան ունենա)

2. Ավելացնում եք մի պտղունց ծովի աղ՝ ընտրելով ոչ մեծ չափի հատիկներ

3. Ստացված խառնուրդին որոշ ժամանակ ձեռք մի տվեք, որպեսզի աղը մասամբ լուծվի՝ մրուրին փոխանցելով իր հանրանյութերն ու օգտակար նյութերը

4. Խառնուրդին 5-10 մլ յուղ ավելացրեք (ձիթապտղի, մերսման կամ հակացելյուլիտային): Այն մաշկին օգտակար նյութեր կփոխանցի:

Սքրաբը պատրաստ է: Այն նուրբ շրջանաձև շարժումներով քսում ենք մարմնի խնդրահարույց մասերին՝ մերսելով և տաքացնելով մաշկն ու ենթամաշկային շերտը: Սքրաբը մարմնից լվանում ենք առանց օճառի:

Արդյունքը կարելի է լավացնել՝ օգտագործելով փաթեթավորման համար նախատեսված սննդային թաղանթ, մերսման յուղի և ցիտրուսային եթերայուղերի միջոցով՝ կիտրոնի և թուրինջի: Սակայն նախ հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ այս գործողությունը հակացուցումներ ունի:

Որպես հիմք օգտագործում ենք մերսման յուղը, որին ավելացնում ենք 5-ական կաթիլ կիտրոնի և թուրինջի եթերայուղ, խառնում և քսում մարմնի նույն հատվածներին, ինչ սքրաբը:

Դրանից հետո այդ հատվածները փաթաթում ենք սննդային թաղանքով և տաք իրերով՝ առավելագույն արդյունքի հասնելու համար: Այդ վիճակով պետք է մնալ 30 րոպեից մինչև մեկ ժամ:

Այս գործողությունները կարելի է կրկնել շաբաթը երկու անգամ:

Կիսվել