Ինչպես պատրաստել հավի սրտիկներ ջեռոցում, համից չեք հագենա
Ինչպես պատրաստել հավի սրտիկներ ջեռոցում, համից չեք հագենա
Բաղադրիչներ
Հավաի սրտիկներ 700գ, բուսայուղ 3 ճաշի գդալ, սոխ 1 գլուխ, գազար 1 հատ, սունկ՝ ագարիկոն 450 գ, Կարտոֆիլ 3 հատ, սերուցք 1,5 բաժակ, օսլա 1 ճաշի գդալ, պանիր՝ պինդ տեսակի 100 գ, աղ, աղացած սև պղպեղ, համեմունքներ ըստ ճաշակի:
Հավի սրտիկներ պատրաստման եղանակը
Հավի սրտիկները թեթևակի տապակել քիչ քանակությամբ բուսայուղով: Համեմել աղով և սև պղպեղով և լցնել տապակի կամ կաղապարի մեջ: Ցանակալի է վերցնել կերամիկական բարձր եզրերով տարա:
Գազարը, սոխը մաքրել, տապակել և լցնել սրտիկների վրա: Կարտոֆիլը մաքրել, կտրել միջին չափի խորանարդիկների տեսքով և ավելացնել սրտիկների վրա; Համեմել աղով և սև պղեպեղով:
Սունկը կտրատել խոշոր կտորներով, տապակել և լցնել կարտոֆիլի վրա: Սերուցքին ավելացնել համեմունքները, օսլան, խառնել, և ավելացնել սունկ վրա:
Վրան լցնել քերած պանիրը: Ծածկել կափարիչով, կամ փայլաթիթեղով և եփել 180 աստիճանի տակ 45 րոպե: Այնուհետև կափարիչը կամ փայլաթիթեղը հեռացնել և եփել ևս 5 րոպե: