Խոհանոց

Ինչպես պատրաստել ժենգյալով հաց

Ինչպես պատրաստել ժենգյալով հաց

Bavnews.am-ը ձեզ է ներկայացնում ինչպես պատրաստել ժենգյալով հաց, որպեսզի այն պատրաստելիս բոլորը համից չկշտանան։

Ժենգյալով հացն արցախյան խոհանոցի ամենահայտնի ուտեստներից է: Ժենգյալով հաց պատրաստումը մի ամբողջ ծիսակարգ է, որն իր մեջ կրում է պատրաստման ընթացքում հարազատներին մի վայրում հավաքելու խորհուրդը։

Այն պատրաստվում է մոտ 25 տեսակի կանաչիներով, այն պատրաստելիս ստացվում է տափակ բլիթ։

Խմորը պատրաստվում է ալյուրից, աղից և ջրից։

Հացի մեջ տեղադրվող կանաչիները կոչվում են ժենգյալ։ Ահա թե ինչպես կարող եք պատրաստել այս համեղ ուտեստը:

Ժենգյալով հացի օգտագործվող կանաչիներից են

կանաչ սոխը, կանաչ սխտորը, գինձը, կնձմնձուկը, ճռճռուկը, թրթնջուկը, ծտապաշարը, դաղձը, եղինջը, մանուշակի ծաղիկները, գառնականջը, խազազը, անանուխը, մշակովի դաղձը, սամիթը, սպանախը, սինձը, պտուտկունը, կտավատի երիտասարդ տերևները, ծիթենուկը, խաղողի երիտասարդ տերևները, տոպը, սիմսիմոկը, ուտիմ տիտիմը, պառավապորտը։

Ինչպես պատրաստել ժենգյալով հաց

Խմորի բաղադրությունը

  • Ջուր – 0,3 լ
  • Ալյուր -1 կգ
  • Խմորիչ – 1 ճաշի գդալ
  • Աղ – 1 ճաշի գդալ
  • Հունցել այնքան, որ ստացվի պնդոտ, բայց փափուկ խմոր: Ծածկել սրբիչով, թողնել տաք տեղում մոտ կես ժամ։

Ժենգյալով հացի պատրաստման եղանակը

Նախքան կանաչիները հացի մեջ տեղադրելը, նրանք մանր կտրատվում են, և նրանց ավելացվում է աղ, ձեթ և պղպեղ։

Բարակ շերտով բացված խմորը լցոնում են գրեթե 25 տեսակի մանր կտրատված վայրի կանաչիներից բուսական յուղով պատրաստված միջուկով։

Թխում են սաջ կոչվող տաքացված ջեռոցում մի քանի րոպե՝ մոտ 10։

Ինչպես պատրաստել ժենգյալով հաց

Կտրատված կանաչին ավելացվում է խմորի մեջ, խմորի եզրերը փակվում, և ապա այն թխվում է կրակին դրված «սաջ» կոչվող երկաթե կտորի վրա։

Ուտեստը կարելի է մատուցել կարմիր գինու կամ թանի հետ։ Այս առողջարար ու համեղ ուտեստը կզարդարի ձեր ամենօրյա սննդակարգը։

Կիսվել