Ինչպես է ելակը նվազեցնում կանանց շրջանում ինֆարկտի հավանականությունը
Ինչպես է ելակը նվազեցնում կանանց շրջանում ինֆարկտի հավանականությունը
ԱՄՆ գիտնականները հաստատել են, որ շաբաթական ելակի երեք չափաբաժնի օգտագործումը կրճատում է կանանց շրջանում ինֆարկտի առաջացման հավանականությունը:
Ինչպես պարզաբանել են ամերիկյան հետազոտողները՝ ելակը հարուստ է բնական ֆլավոնոիդներով, որոնք հանդիպում են խաղողի և հաղարջի մեջ: Այդ նյութերը օգնում են լայնացնել երակները, լավ են ազդում սրտանոթային համակարգի վրա:
Գիտնականները վերլուծել են ազգային ուսումնասիրությունների տվյալները, որոնք ընդգրկել են 93,6 հազար հիվանդների հիվանդության պատմություն:
Ամբողջ ընթացքում գրանցվել է ինֆարկտի 405 դեպք: Հետազոտողները նշել են, որ կանանց մոտ, ովքեր շատ ելակ ու մեխակ են օգտագործում, սրտամկանի կաթվածի հավանականությունը 32%-ով ավելի քիչ է:
Ընդ որում՝ գիտնականները նշում են, որ հատապտուղների ազդեցությունը պայմանավորված չէ այնպիսի հանգամանքներով, ինչպիսին են սեռը, տարիքը, արյան ճնշումը, ծխելը, կոֆեինի և ալկոհոլի օգտագործումը: