Ինչպես է աչքերի գույնը ազդում բնավորության վրա. սովորեք կարդալ աչքերից
Ինչպես է աչքերի գույնը ազդում բնավորության վրա. սովորեք կարդալ աչքերից
Ասում են՝ աչքերը հոգու հայելին են, նրանք կարող են պատմել մանրամասներ մարդու բնավորության, հոգեկան վիճակի, բնավորության առանձնահատկությունների մասին։
Գիտնականները փաստում են, որ նախնադարյան մարդիկ ունեցել են աչքերի միայն մեկ գույն՝ շագանակագույն, սակայն արտաքին միջավայրի ազդեցությամբ նրանք ենթարկվել են մուտացիայի, և առաջացել են մնացած գույները՝ կապույտ, կանաչ, սև, երբեմն նաև մոխրագույն։
Bavnews.am-ը ներկայացնում է ընդգծված բնավորության գծերը ըստ աչքի գույնի։
Կապույտ աչքեր
Որպես կանոն կապույտ աչքեր ունեցող մարդիկ համբերատար են և հանգիստ, նրանք հաճախ նաև սառն են և անտարբեր։
Գիտնականները փաստում են, որ նրանց մոտ հաճախ բացակայում է կիրքը և ջերմությունը։ Նրանք նաև շատ զգայուն են և կարող են մեկ-երկու խոսքից վիրավորվել և կորցնել հավասարակշռությունը։
Մի շարք մասնագետներ փաստում են, որ կապույտ աչքեր ունեցող մարդիկ այնքան էլ վստահելի զուգընկերներ չեն, քանզի եթե հոգնեն դիմացինից առանց երկմտելու կգնան ուրիշի մոտ։
Կանաչ աչքեր
Կանաչ աչքեր ունեցող մարդիկ հավասարակշիռ են, սակայն հաճախ չեն կարողանում ներդաշնակվել իրենք իրենց հետ։ Նրանք նրբանկատ են և հավատարիմ։ Ի տարբերություն կապուտաչյա մարդկանց, կանաչ աչքեր ունեցողները հավատարիմ են, եթե ընտրում են մեկին, սիրում և նվիրվում են նրան միչև վերջ։
Նրանք կարող են լսել մարդկանց և լինել լավ խորհրդատու։ Նրանք ստաբիլ են և չեն սիրում կտրուկ փոփոխություններ։
Սև աչքեր
Հետաքրքիր է, որ սև աչքերը ավելի հազվադեպ են պատահում, քան կապույտ կամ կանաչ աչքերը։
Նրանք միշտ փորձում են դուր գալ մարդկանց, լինել ուշադրության կենտրոնում։ Պահանջկոտ են և հաճախ էլ՝ քմահաճ։
Նրանք չեն հանդուրժում երկրորդ պլանում լինելը։ Նրանք իդիվիդուալ են, ինքնուրույն և նպատակասլաց։
Որպես կանուն սև աչքեր ունեցող մարդիկ միշտ հասնում են իրենց ցանկացած արդյունքին։
Շագանակագույն աչքեր
Ամենից շատ հանդիպող գույնն է։ Նման աչքերի գույն ունեցող մարդիկ կարծես լինեն ոսկե միջին կարգավիճակում, քանզի վերցրել են բնավորության գծեր մնացած գույներից։ Նրանք աշխատասեր են, ձգտող։
Շագանակագույն աչքեր ունեցող մարդիկ հաճախ կարող են կտրվել իրականությունից, երազել, բայց միևնույն ժամանակ իրականացնել անսպասելի որոշումներ։
Մոխրագույն աչքեր
Այս տիպի աչքերի գույն ունեցող մարդիկ այնքան էլ շատ չեն։ Որքան ինդիվուդուալ է այս գույնը, նույնքան էլ տարբերվող են նրանք։
Մոխրագույն աչքեր ունեցող մարդիկ օրիգինալ են, տարբերվող։ Նրանք քնքուշ են և համեստ, աչքի չեն ընկնում կրքոտությամբ և ընդգծված բնավորությամբ։
Հաճախ կարող են լինել նաև նեղացկոտ և զգացմունքային։
Նրաք սիրում են տարբերվել միջավայրից, սիրում են մենակ մնալ։
Ըստ փորձագիտական կարծիքների, նրանք ամենից շատն են հակված ինքնասապնության։
Չնայած գիտնականները, գենետիկա ուսումնասիրող մարդիկ տարիներ շարունակ փորձել են առանձնացնել գույների յուրակերպությունները, սակայն պետք չէ մոռանալ ինդիվիդուալիզմի և անհատականության մասին՝ միանշանակն ընդունելով այդ թեզիսները։