ՄամուլՏեսանյութ

Ինչպես են փրկարարները մեծ դժվարությամբ դուրս բերում հաղորդավարուհու դին՝ Դեբեդ գետից (Տեսանյութ)

Ինչպես են փրկարարները մեծ դժվարությամբ դուրս բերում հաղորդավարուհու դին՝ Դեբեդ գետից (Տեսանյութ)

Shamshyan.com-ը հրապարակել է հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի մարմինը ջրից դուրս բերելու կադրերը:

Ժամը 16:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գետը քաղաքացի է ընկել:

Մահացածը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ճամպրուկս ու ես» հաղորդման վարող, 31-ամյա Արմինե Ճաղարյանն էր: 

Նշենք, որ սիրված հաղորդավարուհին իր գործընկերների հետ լաստանավի վրա նկարահանումներ կատարելիս է եղել:

Արմինե Ճաղարյան

Ռեժիսոր Հակոբ Կարանֆիլյանը News.am-ին պատմեց, որ իրենց «Ռաֆթինգ ին Արմենիա» ընկերությունից նախօրոք զգուշացրել էին եղանակային վատ պայմանների մասին, սակայն հետո նշել, թե կարող են գալ.

«Նավակում 7 հոգով էինք, նկարահանող խմբից 3 հոգով էինք, 4-ը ռաֆթինգի աշխատակիցներն էին։

Գետի վրա էինք մոտ 15 րոպե, գետի մեջտեղում քար կար, նավարկության ընթացքում այդ քարին կպանք, նավակը թեքվեց, Արմինեն ընկավ ջուրը, հետո ես ընկա ջուրը, իրեն միանգամից գետը տարավ, ես կարողացա մի կերպ դուրս գալ, ամուսինը թռավ գետը, որ փրկի Արմինեին, հետեւից թռան հրահանգավորող աշխատակիցները, բայց նրանց այդպես էլ չհաջողվեց փրկել Արմինեին։

Գետը շատ արագ էր հոսում, վայրկյանների ընթացքում հեռվացնում էր Արմինեին։ Մոտ 10 կիլոմետր քշել էր, նրան Ալավերդիում փրկարարները հանեցին ջրից»։

Տեսանյութը ստորև

Կիսվել