ԺամանցՏեսանյութ

Ինչպես են «ստեղծվում» տոնական գուլպաները

Ինչպես են «ստեղծվում» տոնական գուլպաները։ Ժամանակակից սարքավորումները տատիկների ձեռքից վերցրել են գուլպա գործելու «մենաշնորհը»։ Տոնական գուլպաների հետ կապված` տարբեր երկրներում տարբեր ավանդույթներ կան, սակայն բոլոր երկրներում էլ դրանք որպես նվերների պարկ են ծառայում։

Հայաստանում, օրինակ, ըստ ավանդույթի` Ամանորի գիշերը երեխաները շրջում էին տնետուն ու երդիկներից գուլպաներ կամ կողովներ կախում, որպեսզի տանտիկինները դրանց մեջ նվերներ դնեն։ Իսկ Իտալիայում տոնական գուլպաները կախում են բուխարուց, որպեսզի Բեֆանա անունով բարի փերին դրանց մեջ նվերներ թողնի։

Sputnik Արմենիայի տեսանյութում կարող եք տեսնել, թե ինչպես են տեքստիլի գործարանում «ստեղծվում» տոնական գուլպաները։

Կիսվել