Օգտակար

Ինչպես ազատվել հազից երկու բնական բաղադրիչների շնորհիվ

Ինչպես ազատվել հազից երկու բնական բաղադրիչների շնորհիվ։

Սոխի և մեղրի խառնուրդը համարվում է ավանդական ժողովրդական միջոց հազի դեմ, որն օգտագործել են դարեր շարունակ:

Այս բաղադրիչները հասանելի են բոլորին, բացի այդ այս բնական դեղամիջոցը չի պարունակում որևէ քիմիական հավելումներ, ներկանյութեր և կոնսերվանտներ, որոնք կարող են վտանգել առողջությունը, իսկ փոխարենը օժտված են գերազանց բուժիչ հատկությամբ:

Բոլորիս ծանոթ է սոխի հակասեպտիկ և մեղրի հակաբորբոքային և մանրէասպան հատկությունները, որոնք հաճախ օգտագործվում են զանազան  ժողովրդական դեղամիջոցներում:

Այս դեղամիջոցի պատրաստումը շատ հեշտ է: Անհրաժեշտ է կտրտել սոխը, բայց ոչ մինչև վերջ և վրան լցնել 2-3 ճ/գ  մեղր, ծածկել և թողնել ամբողջ գիշեր՝ սենյակային ջերմաստիճանում: Առավոտյան քամել և օգտագործել այն:

Արդեն առաջին իսկ օգտագործման ժամանակ դուք կզգաք տարբերությունը: Կսկսեք ավելի լավ շնչել, իսկ հազը կդադարի: Այս քանակությամբ պատրաստված միջոցը կբավականացնի մեկ անգամ օգտագործելու համար:

Զգուշացում. այս միջոցը հակացուցված է նրանց, ովքեր մեղրից ալերգիա ունեն: Առհասարակ, յուրաքանչյուր ժողովրդական միջոց կիրառելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ: Հնարավոր է ձեզ մոտ խրոնիկական հիվանդություն է, որի դեպքում այս միջոցը հակացուցված է:

Կիսվել