Ինչպե՞ս կարելի է ԱՄՆ նման կարևոր երկրում դեսպան նշանակել դիվանագիտական զրո փորձառություն ունեցող մարդու․ Սուրեն Սուրենյանց
Ինչպե՞ս կարելի է ԱՄՆ նման կարևոր երկրում դեսպան նշանակել դիվանագիտական զրո փորձառություն ունեցող մարդու․ Սուրեն Սուրենյանց
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Լիլիթ Մակունցը փաստորեն չի հերքել ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու հավանականությունը։ Միանշանակ վստահ եղեք, որ այս նշանակումը համարժեք ու խիստ բացասական է ընկալվելու Վաշինգտոնում։
Ավելի պարզ՝ Երևանը սրանով մեսիջ է ուղարկում Վաշինգտոն, որ հայ-ամերիկյան հարաբերություններն իր համար որևէ արժեք չունեն ու դեսպանի պաշտոնն էլ դառնում է տուրիստական երկարատև ուղևորություն՝ պետական արտոնություններով օժտված։
Լավ, ինչպե՞ս կարելի է ԱՄՆ նման կարևոր երկրում դեսպան նշանակել դիվանագիտական զրո փորձառություն ունեցող մարդու․․»: