Ինչպե՞ս դիմագծերին համապատասխան ականջօղեր ընտրել
Ինչպե՞ս դիմագծերին համապատասխան ականջօղեր ընտրել
Շատ կարևոր է արտաքինին համապատասխան զարդեր և հագուստ կրելը: Ճիշտ ընտրված զարդերը ոչ միայն լրացնում են ձեր տեսքը, այլև թաքցնում են դեմքի դիմագծերի թերությունները:
Եկեք պարզենք, թե ինչպես կարելի է դիմագծերին համապատասխան զարդեր ընտրել.
Օվալաձև դեմք
Նման ձև ունեցող դեմքը լայն է այտերի շրջանում և նեղանում է՝ կզակի և ճակատի հատվածում: Այս տիպի դիմագծեր ունեցողներին համապատասխանում են գրեթե բոլոր տիպի ականջօղերը: Դուք կարող եք կրել ինչպես փոքր, այնպես էլ երկար և շրջանաձև օղեր:
Կլոր դեմք
Այս դեմքի ձևին բնորոշ է այտոսկրերի հատվածի լայնությունը, կլոր կզակը և այտերը: Այսպիսի դիմագծեր ունեցող աղջիկներին խորհուրդ է տրվում կրել երկրաչափական ձև ունեցող օղեր` եռանկյունաձև, քառակուսի և ձվաձև: Պետք է հրաժարվեք, փոքրիկ և շրջանաձև օղերից:
Եռանկյունաձև դեմք
Այս տիպի դիմագծերին բնորոշ է ճակատի լայնությունը և նեղ կզակը: Նմանատիպ դիմագծեր ունեցող աղջիկներին խորհուրդ է տրվում կրել օվալաձև և շրջանաձև օղեր:
Երկարավուն դեմք
Այս տեսակ դեմքը ունի ճակատի և կզակի նույնաչափ երկարություն: Խուսափեք երկար օղերից, որովհետև վերջիններս կընդգծեն ձեր դեմքի երկարությունը: Նախընտրությունը տվեք եռանկյունաձև, շրջանաձև և քառակուսի ձև ունեցող օղերին:
Քառակուսի դեմք
Այս դիմագծերով աղջիկների ճակատը, այտերը, կզակը ունեն հավասար լայնություն: Նման դեպքում ձեզ կսազեն եռանկյունաձև և շրջանաձև օղեր: Երկարավուն օղեր ևս կարող եք կրել: