Ժամանց

Ինչու է վարչապետի տիկինը ղազախական ազգային վերարկու կրել․ պատմում է Աննա Հակոբյանը

Ինչու է վարչապետի տիկինը ղազախական ազգային վերարկու կրել․ պատմում է Աննա Հակոբյանը։

«Ղազախստանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաեւայի հետ ծանոթացել էինք անցյալ տարի Սանկտ Պետերբուրգում: Այնուհետեւ տեսնվեցինք այս տարվա մայիսին Ալմաթիում, որտեղ նրա հրավերով մասնակցում էի Եվրասիական մեդիա ֆորումին։ Դարիգա Նազարբաեւային հրավիրեցի Հայաստան եւ այս օրերին նա մեր հարգելի հյուրն է:

Այսօր նրա հետ անցկացրած երկու ժամվա ընթացքում եւս մեկ անգամ համոզվեցի, որ մեծ համակրանք եմ զգում Դարիգա Նազարբաեւայի նկատմամբ, իսկ Արյունաբանական հիվանդանիցում երեխաների հետ նրա շփումը հոգի շոյող տեսարան էր։

Ի դեպ, հագիս ղացախական ազգային վերարկու է, որը սիրելի հյուրի նվերն էր, եւ ես մեծ հաճույքով կրեցի նրան ուղեկցելու ողջ ընթացքում»։

Աննա Հակոբյան
Աննա Հակոբյան
Կիսվել