Ինչու է չեղարկվել Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը
Ինչու է չեղարկվել Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը
Fly One Armenia ավիաընկերության Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը հուլիսի 8-ին չեղարկվել է օդանավի հրամանատարի որոշմամբ: Այս մասին հայտնել է ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը:
«Մեր օդանավի հրամանատարը, տեսնելով որոշակի տարբերություններ՝ օդանավի տվյալների տվիչների մեջ, որոշում է կայացրել դադարեցնել չվերթը: Կարծում ենք՝ դա ճիշտ և հիմնավորված որոշում է: Տեղի ունեցածի վերաբերյալ իրազեկվել են Հայաստանի ավիացիոն իշխանությունները, և մի քանի ժամ անց չվերթը տեղի կունենա»,-ասել է Անանյանը:
Նա վստահեցրել է, որ ուղևորների ավիացիոն անվտանգությունը ավիաընկերության անսակարկելի առաջնահերթությունն է, և իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի դա մնա այդպիսին:
Անանյանը միաժամանակ ավիաընկերության կողմից ներողամտություն է հայցել պատճառած անհարմարությունների համար: