Մամուլ

Ինչու են չեղարկվել Ռուսաստանից Հայաստան չվերթները

Ինչու են չեղարկվել Ռուսաստանից Հայաստան չվերթները

«Զվարթնոց» օդանավակայանից դեպի Ռուսաստանի Դաշնություն և հակառակ ուղղությամբ մի քանի չվերթներ այսօր չեն կայացել: Այս մասին հայտնում են «Զվարթնոց» օդանավակայանից:

2536 չվերթը, որ նախատեսված էր 15։15-ին չի կայացել: Ուշացումով կիրականացվեն Մոսկվա և Սոչի մեկական չվերթներ:

Մոսկվայից և Սանկտ Պետերբուրգից մեկական չվերթ ևս չի կայացել:

sheremetevo

Սանկտ Պետերբուրգից 18:45-ի և Մոսկվայից 14:15-ի չվերթներն են չեղարկվել այս պահի դրությամբ:

Չի բացառվում, որ չվերթների չեղարկումը կապված է ռուսական ավիաընկերությունների դեմ կիրառված պատժամիջոցների հետ։ Մասնավորապես, խոսքը Բոինգ եւ Էյրբաս ինքնաթիռների օգտագործման արգելքի մասին է, որոնք լիզինգով տրամադրած ընկերությունները հետ են պահանջում ռուսական ավիաընկերություններից։

Ի պատասխան, Ռուսաստանը մտադիր է ազգայնացնել այդ ինքնաթիռները։

Կիսվել