ՄամուլՏեսանյութ

Ինչու են ուզում «Հայոց պատմությունը» վերանվանել «Հայաստանի պատմություն». փոխնախարարի պարզաբանումը

Բնականաբար, եթե մենք խոսում ենք մեր երկրի ժողովրդի, մշակույթի, կրոնի մասին, ապա ուսումնասիրվելու է դպրոցում ողջ ժամանակափուլերում:

Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին լրագրողների հետ զրույցում ասել է ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյանը՝ խոսելով «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» վերանվանելու նախագծի մասին:

«Ցանկացած գործընթաց, ցանկացած փոփոխություն, որ իրականացվում է, մշտապես ունենում է դիմադրություն, մարդիկ են գտնվում, որ հակափաստարկներ են գտնում: Ցանկացած փուլում էլ, երբ փոփոխություն է իրականացվում, կարող է հարց ծագել՝ ինչու այս փուլում։

Կարևորում ենք, որ դպրոցներն իրենց աշխատանքներն իրականացնելիս երեխաների մեջ սերմանեն ակտիվ քաղաքացի դառնալու, իրենց երկրի զարգացմանը միտված դերը կարևորելու, կրթությունը արժանապատիվ և որակյալ ստանալու, ինչպես նաև կրթություն ստանալու մոտիվացիան փոխելու և քո երկրի զարգացման հարցում քո դերակատարման հարցի գիտակցումը»,- ասել է նա:

Կիսվել