ՄամուլՏեսանյութ

Ինչու են դատախազի թիկնապահները տեղամաս մտել․ մանրամասներ (Տեսանյութ)

Ինչու են դատախազի թիկնապահները տեղամաս մտել․ մանրամասներ (Տեսանյութ)

ArmLur.am-ը գրում է․ «Ականատես դիտորդ»-ն արձանագրել է, որ Նոր-Նորք վարչական շրջանի 2/40 տեղամասում գտնվել է կողմնակի մի անձ, որը եղել է դատախազի թիկնապահը:

Դիտորդական կազմակերպության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ 2/40 ընտրատեղամասում կողմնակի անձ է մտել, զրուցել Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի հետ, այնուհետ նրանք միասին մտել են քվեարկության սենյակ և շարունակել խոսել տեխնիկական սարքավորումների մասին:

Դիտորդի հարցին, թե ո՞վ էր այդ անձը, արդյո՞ք իրավունք ուներ գտնվելու քվեարակության սենյակում, ՏԸՀ նախագահը պատասխանել է, որ նա դատախազի թիկնապահ է և քվեարկության կարգն էր հարցնում։

Նկատենք, որ «Ընտրական օրենսգրքի» համաձայն՝ թիկնապահն իրավունք չունի մտնել ընտրատեղամաս, զրուցել, հարցուփորձ անել: Նա լավագույն դեպքում կարող է ուղեկցել իր պահպանության օբյեկտին մինչ տեղամաս:

Ամեն դեպքում ArmLur.am-ը հետաքրքրվեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանից, թե Աննա Վարդապետյանի թիկնապահը ինչու է մտել տեղամասային ընտրական հանձնաժողով:

Ի պատասխան՝ դատախազությունից հայտնեցին․ «ՀՀ գլխավոր դատախազը քվեարկել է 2/40 ընտրական տեղամասում եւ պետական պահպանության ծառայության աշխատակիցներն իրականացրել են օրենքով վերապահված իրենց լիազորությունները»:

Ասել է, թե Պետական պահպանության աշխատակիցները մտել են քվեարկության սենյակ՝ հասկանալու համար, թե անվտանգության կանոնները պահպանված են, որպեսզի դատախազը հանգիստ քվեարկի:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում

Կիսվել