Մամուլ

«Ինչու այսօր ՀՀ-ում դատավոր կա, որ վարչապետի ասածը կարող է չանե՞լ». Փաշինյանը վերահաստատել է իր հայտարարությունը

«Ինչու այսօր ՀՀ-ում դատավոր կա, որ վարչապետի ասածը կարող է չանե՞լ». այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց նաև, որ առանց դատավորների աշխատավարձների լրջորեն բարձրացման չենք կարող ունենալ դատական անկախ համակարգ: Փաշինյանը տեղեկացրեց, որ առաջիկայում կստեղծեն հակակոռուպցիոն նոր դատարան.

«Օրինակ շատ են ասում՝ ինչո՞ւ մեկ տարվա ընթացքում, դատական համակարգում անհրաժեշտ բարեփոխումները չեն արվել: Ասեմ՝ ինչու չեն արվել, վերջին 1 տարվա ընթացքում մենք ունեցել ենք ասպիսի երևույթ, երբ որ դատավորի թափուր տեղի համար հայտարարված մրցույթներում եղել է այսպես կոչված «недабор»:

Այսինքն դատավոր լինելու հավակնորդների թիվը ավելի քիչ է եղել, ինչո՞ւ, որովհետև մարդը ասում է, լսեք, ես գնամ 400 հազար դրամ աշխատավարձ ստանամ, մեկին ցմահ ազատազրկման դատապարտեմ, մեկին՝ 15 տարվա, մեկի գույքային հարցը լուծեմ ու ինչի՞ համար:

Հիմա ինչո՞ւ համար եմ հեռվից գալիս. առանց դատավորների աշխատավարձի լրջորեն բարձրացման չենք կարող մենք ունենալ դատական անկախ համակարգ»,-հայտարարեց Փաշինյանը:

Կիսվել