Մամուլ

Ինչու՞մ է մեղադրվում Արտակ Գալստյանի փաստաբանը

Ինչու՞մ է մեղադրվում Արտակ Գալստյանի փաստաբանը

Քիչ առաջ հայտնել էինք, որ ձերբակալվել է փաստաբան Սուսաննա Սարգսյանն, ով ստանձնել էր «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի փաստաբանի լիազորությունները:

Քննչական կոմիտեից Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում հաստատեց մեր տեղեկությունը, սակայն նշեց, որ պատճառների մասին ոչինչ ասել չի կարող, վաղն այդ մասին Քննչական կոմիտեն հայտարարություն կտարածի:

Սուսաննա Սարգսյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց հետևյալը.

«Ֆորմալ առումով կա մեղադրանք Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածով խարդախություն, այլ բան ասել չեմ կարող», – նշեց փաստաբանը:

Մեր այն հարցին, թե այս գործն առնչություն ունի՞ Արտակ Գալստյանի գործի հետ, մեր զրուցակիցն ասաց.

«Ըստ էության ոչ, սակայն իմ կարծիքը կարող է լինել սուբյեկտիվ»:

Կիսվել