Մամուլ

Ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Մանե Գևորգյանը և ո՞վ կփոխարինի նրան

Ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Մանե Գևորգյանը և ո՞վ կփոխարինի նրան

Armdaily.am-ը գրում է. Քիչ առաջ հայտնի դարձավ, որ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ազատվել է աշխատանքից։ Նա գրառում էր արել ֆեյսբուքի իր էջում՝ հայցելով ներողություն բոլոր նրանցից, որոնց հույսերը չի արդարացրել։ Թեեւ Գեւորգյանը նշել է, որ աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն, բայց մեր տեղեկություններով՝ վարչապետն է հորդորել նրան հեռանալ։

Նկատենք, որ Գեւորգյանի պաշտոնավարման ժամանակ պարբերաբար լուրեր շրջանառվել են նրա հեռանալու մասին, սակայն այս կամ այն պատճառով դրանք իրականություն չեն դարձել։

Այժմ, ինչպես ասում են, դանակը ոսկորին է հասել։ Գեւորգյանի հեռացման պատճառը օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցի «կիքսերն» են։

Մանե Գևորգյան

Հարցազրույցում բազմաթիվ կիքսեր են եղել, անորակ, վատ կադրեր, մոնտաժային սխալներ, դրանից բացի՝ վարչապետի պաշտոնական էջում սպասվող հաղորդման վերաբերյալ սխալ անոնս է տեղադրվել, իսկ հաղորդումը հեռուստատեսությամբ և օնլայն հեռարձակմամբ ուրիշ կադրերով են եղել։

Այս ամենից հետո իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ Փաշինյանին ասել են, որ խոսնակը տապալում է ամբողջ աշխատանքը, ոչ լրատվամիջոցների հետ է նորմալ աշխատում, ոչ Փաշինյանի գործունեության լուսաբանմամբ զբաղվում։ Հենց հարցազրույցի գիշերն էլ Փաշինյանը Գեւորգյանին հորդորել է դիմում գրել, քանի որ «նա միայն խնդիրներ է ստեղծում»։

Կիսվել