Ինչո՞վ եմ ես առավել մյուս մայրերից, ովքեր ծանր երկու տարի են անցկացնում՝ սպասելով իրենց որդուն. Սոնա Շահգելդյան
Ինչո՞վ եմ ես առավել մյուս մայրերից, ովքեր ծանր երկու տարի են անցկացնում՝ սպասելով իրենց որդուն. Սոնա Շահգելդյան
Երգչուհի Սոնա Շահգելդյանը ներկայացրել է հայտնի՝ «Արշալույս է, նոր էր բացվել» երգը՝ այն նվիրելով 2016-ին տեղի ունեցած քառօրյա պատերազմում զոհված տղաներին: Սոնան պատմել է, որ մեծ հուզմունքով և խոնարհումով է կատարել այս երգը:
«Սա հին ու հայտնի երգ է, որը միշտ սիրել եմ: Ամեն անգամ հուզվել եմ այս երգից, ու որոշեցի, որ այն պետք է իմ մատուցմամբ ներկայացնեմ: Երգն ակապելա եմ երգել՝ առանց գործիքավորման: Ի դեպ՝ ի սկզբանե որոշել էի, որ երգը չեմ փոխելու, այն ներկայացնելու եմ իր արմատներին մոտ կերպով. անշուշտ, իմ ձեռագիրը նկատելի կլինի, բաց հաստատ երգի հիմքը պահպանված է»,- նշեց Սոնան՝ շարունակելով.
«Այս երգը նվիրել եմ ապրիլյան պատերազմում զոհված եւ մարտնչած տղաներին, այն քաջերին, որոնց կյանքով այսօր մենք խաղաղ ենք ապրում: Այս թեման ինձ համար շատ ցավոտ է, խոսելը դժվար է, դրա համար ավելի լավ է միայն երգեմ: Ուզում եմ, որ աշխարհին խաղաղություն լինի, մեր զինվորներն էլ խաղաղ երկնքի տակ ծառայեն Հայոց բանակում»: