Շոու-բիզնես

«Ինձ վանում են սիլիկոններով, լցրած շրթունքներով աղջիկները». Վահե Զիրոյան

«Ինձ վանում են սիլիկոններով, լցրած շրթունքներով աղջիկները»: Ինչպիսին պետք է լինի կինը, որպեսզի կարողանա գրավել իրեն, և թե երբ է պատրաստվում ամուսնանալ, Կամերային թատրոնի դերասան Զիրոյանը խոստովանել է BRAVO.am-ի հետ զրույցում՝ պատասխանելով մեր սիրային բլից հարցերին:

Սերը մեծ զգացմունք է, որ ոչ բոլորն ունեն և կարող են ապրել:

Սիրել` նշանակում է սիրել սրտով:

Միանշանակ, ես հավատում եմ, որ կա սեր առաջին հայացքից:

Սիրահարվածները նման են պինգվինների:)։

Սիրո իմ եղանակն ինքս եմ ստեղծում՝ ցանկացած վայրում, ցանկացած ժամի: Երբ ուզեմ՝ իմ եղանակը սիրո ստեղծում եմ:

Կնոջ արտաքինում ինձ կարող են գրավել աչքերը եւ ամենակարեւորը՝ ամեն ինչ լինի բնական, ոչ մի արհեստականություն:

Վահե Զիրոյան

Վանում են ստանդարտներից դուրս աղջիկները: Սիլիկոններով, սարքած քթերով, լցրած շրթունքներով, թշերով… Մի խոսքով՝ արհեստականությունը:

Կինը պետք է լինի ամենաառաջինը կանացի, որ նայես ու հալվես իրականում:

Առանց սիրո կլինի ապրել, բայց մի փոքր այն չի լինի այդ կյանքը: Սերն, իրականում, մարդկանց կյանքում մեծ դեր է խաղում։

Երբ սիրում ես, սիրիր մինչեւ վերջ:

Հանուն սիրո պատրաստ եմ… Դեռ չի եղել նման իրավիճակ, հենց լինի՝ կասեմ, որ սենց բան արեցի հանուն սիրո:

Ինչ մասնագիտություն կունենա իմ ապագա կինը… Ամենակարեւորը` պետք է գլխուղեղի հետ ամեն ինչ լավ լինի, գլուխն աշխատի։ Ես սիրում եմ խելացի կանանց, թե ինչ մասնագիտություն կունենա, կարեւոր չէ:

Սիրած էակի կողքին արթնանալն, իհարկե, հրաշալի է, բայց որ հիշում ես պետք է արթնանաս ու գնաս գործի, մի տեսակ նեղվում ես, որ պետք է սիրելիիդ թողնես:
Սերը կրեմովի է։):
Մինչ ամուսնանալը պետք է անպայման գնալ բժշկի:): Սա կատակ էր, իսկ եթե լուրջ՝ պետք է հոգալ հարսանիքի ծախսերը:

Իմ առաջին համբույրը նման էր… սիրուն շրթունքների: 

Շուտ ամուսնանալ` նշանակում է շատ շուտ պապիկ դառնալ եւ պապիկի տեսք չունենալ:

Առաջին ժամադրությունը պետք է լինի գոնե ճիշտ ժամին, ոչ մի ուշացում. չեմ սիրում անպարտաճանաչ մարդկանց: Հետո ինչ կլինի՝ էհ, թող լինի:

Երբ սիրում ես, պետք է, բնականաբար, ինքն էլ սիրի: Եթե չի սիրում, ու դու ես սիրում, ավելի լավ է սերդ քո մեջ պահես ու թաղես այն:

Աղջիկներին դուր է գալիս իմ ձայնը, հայացքը եւ ժպիտը: Չգիտեմ` ինչքանով է ճիշտ, բայց շատ են ասել:

Կամուսնանամ, եթե վարկային պատմություն չունենամ։

Չեմ սիրում աղջիկների, ովքեր տիրապետում են ժարգոնային լեքսիկոնին, փորձում եմ հեռու մնալ նման մարդկանցից:

Աղբյուր՝ bravo.am

Կիսվել