«Ինձ համար շատ ցավալի է, որ իմ յոթ տարեկան թոռնիկը աղոթում է». «Իմ Քայլի» պատգամավոր
«Ինձ համար շատ ցավալի է, որ իմ յոթ տարեկան թոռնիկը աղոթում է». «Իմ Քայլի» պատգամավոր
«Ես Աղազարյան Հովիկն եմ, քրիստոնյա, բայց ես հավատացյալ չեմ: Ու ինձ համար շատ ցավալի է, որ իմ յոթ տարեկան թոռնիկը աղոթում է. սա կոչվում հոգեորսություն:
Պետք չէ, եկեղեցու պատմության անվան տակ ուրիշ բաներ են սովորեցնում, աղոթել և այլն»,- «Իրավունքին» ասել է ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
– «Հայր մե՞րն» է աղոթում:
– «Հայր մերը» դեռ ոչինչ, որ արտասանում է:
– Բայց ի՞նչ կա աղոթքի մեջ, երբվանի՞ց է աղոթելը համարվում հոգեորսություն:
– Նորմալ չի, որ յոթ տարեկան թոռնիկս խաչակնքում և դիմում է Աստծուն:
– Ի՞նչն է այդտեղ աննորմալ, պարոն Աղազարյան:
-7 տարեկան երեխայի համար դա հոգեորսություն է: Ինձ համար շատ ցավալի է։ Նորից եմ կրկնում, ես քրիստոնյա եմ, ես հավատացյալ չեմ և դա ես համարում հոգեորսություն («Հայր մերը» հոգեորսություն համարողն այդ ինչպե՞ս կարող է քրիստոնյա լինել- Հեղ.):
– Հավատացյալ լինե՞լն եք համարում հոգեորսություն, թե՞ միայն աղոթքը:
– Այո, դա իմ անձնական է տեսակետն է:
– Բայց Դուք ասում եք, որ քրիստոնյա եք, քրիստոնյաները չե՞ն աղոթում, կամ հավատացյալ լինելը ամո՞թ է: Դուք եկեղեցի չե՞ք գնում:
– Էսպես ասեմ, ես հարգում եմ եկեղեցին, կրոնը, ես հարգում եմ բոլոր կրոնները: Քրիստոնեությունն էլ համարում եմ հայ ժողովրդի ինքնության մի բաղկացուցիչ մաս, դրա համար եմ ես նաեւ քրիստոնյա: Բայց նման առարկա դասավանդել եւ երեխաներին այդ մակարդակով զարգացնել` դա ճիշտ չէ: Երեխային ասում ես՝ դասդ սովորի, ինքը ասում է՝ ոչինչ, Աստված կօգնի:
Այսինքն էրեխեքի մեջ մենք սերմանում ենք, որ հույսները դնեն Աստծո, մամայի, պապայի վրա եւ ոչ թե իր վրա՞, սա ի՞նչ բան է: Դուք չե՞ք ուզում էս նրբությունների հետ հաշվի նստել, ո՞վ է դեմ եկեղեցու պատմությանը, բայց չի կարելի նման մակարդակով այն դասավանդել: