Մամուլ

Ինձ զանգահարել է Արմեն Սարգսյանը. Նիկոլ Փաշինյան

Ինձ զանգահարել է Արմեն Սարգսյանը. Նիկոլ Փաշինյան

Հրաժարականի որոշումը նախագահն ինքն է կայացրել, եես դրա մասին իմացել եմ հրապարակայնացումից ընդամենը մոտ 3,5 ժամ առաջ: Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, մամուլի ասուլիսում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նա երեկ հրապարակումից ժամեր առաջ զանգահարել է ինձ, մենք խոսել ենք այդ մասին: Ես ՀՀ նախագահին հարցրել եմ, թե ինքն ինձ հետ քննարկո՞ւմ է հարցը, թե՞ տեղեկացնում է, որ կայացրել է արդեն որոշումը: Նա ասել է, որ կայացրել է որոշումը: Այս համատեքստում ես նաեւ չեմ կարծում, թե պետք է ասեմ, թե իր հիմնավորումներում ինչն է բավարար, ինչը՝ չէ:

Միակ դիտարկումն այն է, որ Սահմանադրության հետ կապված նախագահի դիրքորոշումները հայտնի են եղել և ես կարծես նախորդ անգամ ասացի, որ Սահմանադրության փոփոխությունների հարցում իմ դիրքորոշումը մի փոքր տարբերվում է Հանրապետության նախագահի դիրքորոշումից, կամ էականորեն է տարբերվում:

armen sargsyan

Նաեւ ուզում եմ ընդգծել, որ 2017-ից հետո, երբ Արմեն Սարգսյանը ընտրվել է նախագահ, հետո ես ընտրվել եմ վարչապետ, այդ ընթացքում Սահմանադրության որեւէ դրույթի մեջ փոփոխություն տեղի չի ունեցել: Համենայնդեպս, նախագահի լիազորությունների մասով: Այս ողջ ընթացքում կանոների փոփոխություն տեղի չի ունեցել»,-հայտարարեց նա:

Փաշինյանի խոսքով, հրաժարականների դրդապատճառների մասին կան որոշակի բացատրություններ. «Ես ինքս էլ դրանք ընդունում եմ ի գիտություն եւ պատեհ չեմ հմարում մեկնաբանել, թե ինչ է այդտեղ բավարար, ինչը՝ ոչ: Յուրաքանչյուր պաշտոնյա ինքն է որոշում, ի վերջո, այդ կարգի որոշումներն ինչ փաստարկների հիման վրա եւ փաստարկների կշռելու մեթոդաբանությունը»,-ասաց նա:

Կիսվել