«Իմ քայլը» շարունակում է քարոզարշավը․ Նիկոլ Փաշինյանի թիմը Ծաղկահովիտ գյուղում է
«Չնայած ձմեռային եղանակին մեզ մոտ գարնայանին և ուրախ տրամադրություն է, ոչինչ չի կարող խանգարել մեր` ձեզ հետ շփմանը»,- այսպես սկսեց իր խոսքը «Իմ քայլը» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
Բնակիչները հանդիպմանը եկել էին իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով։ Նիկոլ Փաշինյանը պատմեց, որ մինչև Ծաղկահովիտ գալը եղել է Մելիք գյուղում, որտեղ նա բնակիչների հետ բանավոր գործարք է կնքել, այն է՝ վերաշինել ճանապարհները, ամեն ինչ անել, որպեսզի գյուղը հաղթահարի աղքատությունը։
Ըստ նրա նույն դաշինքը լինելու է նաև Ծաղակահովիտի բնակիչների հետ․ «Մեր գործունեությունը ակնկալում է ոչ միայն աղթատության վերացում, այլև կրթական հիմնահարցերի լուծում, քանզի հենց դպրոցներից է սկսում երկրի կառուցումը»:
Ըստ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի՝ ուսուցիչը, ով ստանում է 25․000 դրամ աշխատավարձ, չի կարող լինել մոտիվացված և չի կարող ապահովել որակյալ կրթությունը։
Հանդիպման վերջում նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ հեղափոխության իմաստը շարունակում է մնալ Հայաստանի քաղաքացու տնտեսական, իրավական, քաղաքական ազատությունները, որը ոչ ոք չի կարող խլել նրանից։
Գյուղացիներից մեկը հրապարակ էր եկել օտարերկրյա անձնագրով՝որպեսզի ընդգծեր, որ մշտական բնակության է եկել, ոչխար է առել, որ նոր բիզնես սկսի։ Դրան ի պատասխան, «Իմ քայլը» դաշինքի անդամ Սուրեն Պապիկյանն հորդորեց, որ ժողովուրդը չդեմոտիվացվի և պայքարի հանուն լավապագայի և հետ վերադառնա հայրենիք։
Լիանա Մարտիրոսյան