«Իմ մազերի հաշվին մարդ սարքեցի, նա բացարձակ ապաշնորհ է»․ Սարգիս Միքայելյանը՝ Վահագն Սիմոնյանի մասին
«Իմ մազերի հաշվին մարդ սարքեցի, նա բացարձակ ապաշնորհ է»։ Ինչպես արդեն հայտնել ենք, դերասան Վահագն Սիմոնյանը՝ «Պոնչոն», ոստիկանությունում հաղորդում է տվել, որ Եղվարդ քաղաքում գտնվող ընկերոջ տանից իր ծանոթ՝ «Պահմտոցի»-ի հաղորդավար Սարգիս Միքայելյանը և ոմն Խաչիկը գողացել են իրեն պատկանող 600 հազար դրամ արժողությամբ բամբուկե գերանները։
ArmDaily.am-ի հետ զրույցում Սարգիս Միքայելյանը հայտնեց, որ ինքը այդ գործարքի հետ որևէ առնչություն չունի.
«Վահագն Սիմոնյանը ինչ-որ ժամանակ ինձ ասաց, որ բամբուկներ ունի, ես էլ փայտի գործ անող ընկեր ունեմ, որին բամբուկներ էր հարկավոր. ընդամենը իրենց ծանոթացրել եմ։ Հետո իրենք պայմանավորվել են, մի քանի անգամ բամբուկ են գնել-վաճառել, իսկ վերջին անգամ բռակ, ճաքած, ծուռ բամբուկներ է տվել, որ ոչ մեկին պիտանի չէ ու փող է պահանջել էդ զիբիլի համար։ Եկավ ինձ ասեց, որ չի տալիս փողը, ես էլ զանգեցի էդ ընկերոջս, ինքն էլ ասաց, որ արի տես ինչ բամբուկներ է տվել, ոչ մի բանի պիտանի չեն»։
Հարցին՝ հրավիրվե՞լ եք ոստիկանություն՝ բացատրություն տալու՝ Միքայելյանը նշեց. «Այսօր ոստիկանության Նաիրիի բաժնի քննչականում ցուցմունք եմ տվել, որ ես բացարձակ կապ չունեմ այդ ամենի հետ, ես ուղղակի իրենց ծանոթացրել եմ»։
Դիտարկմանը՝ ինչո՞ւ ձեր կողմից նշված անպետք բամբուկները հետ չի վերադարձրել՝ նա նշեց. «Խաչիկը հիմա Արագածում է, լեռնադահուկորդ է, զանգեցի, ձայնը կտրտվում էր, ասաց ճանապարհը փակվել է, չենք կարող գալ, վաղը, մյուս օրը, երբ եկանք նախաքննական մարմնում ցուցմունք կգրեմ դեպքի հետ կապված»։
Նա նաև նշեց, որ այդ բամբուկների համար ոչ թե 600 հազար դրամ պետք է վճարեր, այլ 150 դոլար։
Անդրադառնալով իրենց միջև առկա միջանձնային հարաբերություններին՝ հաղորդավարը նշեց. «Ինքը իմ դերասանն է եղել, բացարձակ ապաշնորհ է եղել, Հրանտ Մովսիսյանը և Սամվել Մանասարյանը խնդրեցին, որ ես իրեն նկարեմ, ես էլ ասացի վերցնեմ փորձեմ, փորձեցի, փորձեցի, իմ մազերի հաշվին մարդ սարքեցի, հետո տարա Հունաստան պռավալ տվեց՝ չնկարվեց, հետո տարա Յալտա, էլի չնկարվեց ու ես խաչ քաշեցի իր վրա։
Հիմա ինքը գալիս էր անիմաստ հայհոյանքներ էր տալիս Լուիզայի հասցեին, Մանուկի հասցեին, իբր իրենք եկան հացս կտրեցին, ես էլ ասել եմ ապեր, քո հացը չեն կտրել, ես եմ քեզ հանել, որովհետև դու ապաշնորհ ես, հանգած հրաբուխ ես իմ համար»։