ՄամուլՏեսանյութ

Իմ կողմից հանձնարարություն է տրվել, որպեսզի հստակ պարզվեն էներգետիկ համակարգի խափանման պատճառները․ Արթուր Վանեցյան

Իմ կողմից հանձնարարություն է տրվել, որպեսզի հստակ պարզվեն էներգետիկ համակարգի խափանման պատճառները, – այս մասին կառավարության նիստում վարչապետին զեկուցեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ այս թեմայից դուրս զեկուցել երեկվա էլեկտրաէներգիայի խնդիրների վերաբերյալ, որոնց շուրջ հանրության շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացել:

Իմ կողմից հանձնարարություն է տրվել, որպեսզի նյութեր նախապատրաստվեն երեկվա էլեկտրաէներգիայի տատանումների և անջատումների հետ կապված, որպեսզի հստակ պարզվեն էներգետիկ համակարգի խափանման պատճառները:

Չնայած նախնական տվյալները կան, բայց, կարծում եմ, որ պետք է խորը ուսումնասիրություն իրականացվի, հետաքննություն իրականացվի և գնահատական տրվի, թե միտում եղե՞լ է, թե՞ չի եղել, կա՞ն մեղավորներ, ցուցաբերվե՞լ է անգործություն, թե՞ ոչ: Արդյունքների մասին կզեկուցեմ»:

Կիսվել