ՄամուլՇոու-բիզնեսՏեսանյութ

Իմ երեխայի համար եթե պրոդյուսեր պետք լիներ՝ ում ասեի, ինչ ուզեի՝ անելու էին. Վովա Գասպարյան

Հակակոռուպցիոն քրեական դատարանում շարունակվում է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա տեղակալ Լևոն Երանոսյանի, Գուրգեն Գրիգորյանի և Վարդան Թունյանի քրեական գործով դատական նիստը:

Դատարանում Վովա Գասպարյանն անդրադարձավ իր դուստրերից մեկի վերաբերյալ շրջանառվող լուրերին այն մասին, թե ինքը բնակարան է նվիրել իր աղջկա պրոդյուսերին:

«Պրոդյուսեր հասկացությունը ես ընդհանրապես չեմ հասկանում։ Հետո էլ պետք չէր գովազդել իրեն պրոդյուսեր լինելու համար, թե չէ ուրիշ ուժեղ պրոդյուսեր չկա իմ երեխայի համար։ Եթե ինձ պետք լիներ պրոդյուսեր՝ ինչ ուզենայի, ում ուզենայի՝ անելու էին»,-ասաց նա։

Կիսվել