Մամուլ

Իմ անունը շահարկում են, որովհետև մեծ վախ կա ինձնից. Արթուր Վանեցյան

Իմ անունը շահարկում են, որովհետև մեծ վախ կա ինձնից. Արթուր Վանեցյան

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի գրառմանը, թե Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում (ԶՊՄԿ) Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի փայաբաժինն ինքն է գնել, հերքել է այդ տեղեկությունը:

«Միանշանակ հերքում եմ այդ տեղեկությունները»,- ասել է Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ այդ կապակցությամբ շուտով կլինի մամուլի հաղորդագրություն:

Հարցին, թե ինչու է իր անունը կապվում ԶՊՄԿ-ի հետ, Վանեցյանը պատասխանել է.

«Ես բազմաթիվ անգամներ դա հերքել եմ, այդ թվում նաև Ձեզ հետ զրույցում: Իմ անունը շահարկում են, որովհետև մեծ վախ կա ինձնից: Մնացածը կլինի պաշտոնական հայտարարությամբ»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել