Մամուլ

Ի՞նչ չվերթներ են սպասվում առաջիկայում

Ի՞նչ չվերթներ են սպասվում առաջիկայում

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ ամեն օր մինչև ս. թ. սեպտեմբերի 8-ը ներառյալ կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չարտերային չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում 02։45, մեկնում 03:35)։

Ս. թ. սեպտեմբերի 2-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 14:50):

Ս. թ. սեպտեմբերի 2-ին կիրականացվի Գյումրի-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ավիաընկերության կողմից (մեկնում 17:30):

Ս. թ. սեպտեմբերի 2-ին կիրականացվի Երևան-Դոնի Ռոստով-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 09:00, ժամանում 13:00):

Ս. թ. սեպտեմբերի 2-ին, 4-ին և 6-ին կիրականացվի Դուբայ-Երևան-Դուբայ չարտերային չվերթը Fly Dubai ընկերության կողմից (ժամանում 11:10, մեկնում 21:00):

Ս. թ. սեպտեմբերի 3-ին կիրականացվի Երևան-Մոսկվա-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 15:00, ժամանում 13:00):

Ս. թ. սեպտեմբերի 1-ին իրականացվելիք Երևան-Եկատերինբուրգ-Երևան չարտերային չվերթը տեղափոխվել է ս.թ. սեպտեմբերի 4-ին Aircompany Armenia ընկերության կողմից (մեկնում 09:00, ժամանում 18:35):

Ս. թ. սեպտեմբերի 4-ին, 7-ին, 9-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 14:50, մեկնում 16:10): (Ս. թ. սեպտեմբերի 11-ի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը չեղարկվել է Nord Star ընկերության կողմից)։

‼Ս. թ. սեպտեմբերի 3-ի Եկատերինբուրգ-Երևան-Եկատերինբուրգ չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 02:15, մեկնում 03:05) չեղարկվել է:

Ս. թ. սեպտեմբերի 3-ին, 8-ին և 10-ին կիրականացվի Սոչի-Երևան-Սոչի չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 16:15, մեկնում 17:15):

Ս. թ. սեպտեմբերի 3-ին և 10-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Aeroflot ավիաընկերության կողմից (ժամանում 13:45, մեկնում 14:45):

Ս. թ. սեպտեմբերի 4-ին կիրականացվի Թեհրան-Երևան-Թեհրան չարտերային չվերթը Taban ավիաընկերության կողմից (ժամային փոփոխություն՝ ժամանում 21:00, մեկնում 23:00):

Ս. թ. սեպտեմբերի 4-ին կիրականացվի Երևան- Թեհրան-Երևան չարտերային չվերթը Armenia Airways ավիաընկերության կողմից (մեկնում 11:00, ժամանում 15:30):

Ս. թ. սեպտեմբերի 4-ին, 7-ին և 11-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 01:40, մեկնում 02:40):

Ս.թ. սեպտեմբերի 4-ին, 7-ին և 11-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չարտերային չվերթը SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում 21:40, մեկնում 22:40):

Ս. թ. սեպտեմբերի 4-ին և 11-ին կիրականացվի Փարիզ-Երևան-Փարիզ չարտերային չվերթը Air France ավիաընկերության կողմից (ժամանում 17:15, մեկնում հաջորդ օրերին ժամը 05:50):

Ս. թ. սեպտեմբերի 4-ին և 11-ին կիրականացվի Սանկտ Պետերբուրգ-Երևան- Սանկտ Պետերբուրգ չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 20:30, մեկնում 21:30):

Ս. թ. սեպտեմբերի 5-ին և 12-ին կիրականացվի Վիեննա-Երևան- Վիեննա չարտերային չվերթը Austrian Airlines ընկերության կողմից (ժամանում 03:55, մեկնում 04:45):

Ս. թ. սեպտեմբերի 5-ին կիրականացվի Բեյրութ-Երևան֊-Բեյրութ չարտերային չվերթը Middle East ավիաընկերության կողմից (ժամանում 16:45, մեկնում 17։45):

Ս. թ. սեպտեմբերի 5-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Aeroflot ավիաընկերության կողմից (ժամանում 21:35, մեկնում 22:35):

Ս.թ. սեպտեմբերի 6-ին կիրականացվի Դոհա-Երևան-Դոհա չարտերային չվերթը Qatar Airways ավիաընկերության կողմից (ժամանում 00:50, մեկնում 03:00):

Ս. թ. սեպտեմբերի 6-ին կիրականացվի Սամարա-Երևան- Սամարա չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 22:40, մեկնում 23:30):

Ս. թ. սեպտեմբերի 6-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 19:20, մեկնում 20:40):

Ս. թ. սեպտեմբերի 6-ին և 9-ին կիրականացվի Կրասնոդար-Երևան-Կրասնոդար չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 10:30,, մեկնում 11:20):

Ս. թ. սեպտեմբերի 8-ին կիրականացվի Երևան-Թեհրան-Երևան չարտերային չվերթը Armenia Airways ավիաընկերության կողմից (մեկնում 09:00, ժամանում 13:00):

Ս. թ. սեպտեմբերի 10-ին կիրականացվի Եկատերինբուրգ-Երևան-Եկատերինբուրգ չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 02:15, մեկնում 03:05):

Չարտերային չվերթերի հետ կապված բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել նշված ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ։ Ավիաընկերությունների մասին տեղեկատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով 1-87 զանգերի կենտրոնի օպերատորներին կամ այցելելով հետևյալ հղումով:

ՀՀ կառավարության օգոստոսի 12-ի արտահերթ նիստում կայացված որոշման համաձայն՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են օդային ճանապարհով մուտք գործել Հայաստան։ Օտարերկրյա քաղաքացիների համար վերացվել է ՀՀ սահմանային անցման կետերում մուտքի վիզա ստանալու հնարավորությունը: Օտարերկրյա քաղաքացիները ՀՀ մուտքի արտոնագիր կարող են ստանալ միայն արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում (դեսպանություն, հյուպատոսություն, հյուպատոսական կետ) կամ e-visa էլեկտրոնային համակարգով:

Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կամ ինքնամեկուսանալ 14-օրյա ժամկետով, կամ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։

Կիսվել