«Ի՞նչ խնդիր կա, որ Պապիկյանը քարոզարշավի է մասնակցել, նա ՊՆ ղեկավարն է, ոչ թե ԳՇ պետը»․ Արփի Դավոյան
«Ի՞նչ խնդիր կա, որ Պապիկյանը քարոզարշավի է մասնակցել, նա ՊՆ ղեկավարն է, ոչ թե ԳՇ պետը»․ Արփի Դավոյան
«Ի՞նչ խնդիր կա, որ Պապիկյանը քարոզարշավի է մասնակցել, նա ՊՆ ղեկավարն է, ոչ թե ԳՇ պետը»,-այս մասին այսօր Ազգային ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց Քաղպայմանագրի պատգամավոր Արփի Դավոյանը՝ ի պատասխան ընդդիմադիրների հարցադրումների։
«ՀՀ պաշտպանության նախարարը քաղաքական պաշտոնյա է, իսկ ՀՀ պաշտպանության նախարարն այս պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է, եւ երեկոյան ութից հետո հանդիպել է կուսակցականների հետ, ի՞նչ խնդիր կա ըտեղ, ոչ մի խնդիր»,- ասել է Արփի Դավոյանը։
Նշենք, որ արդեն մի քանի ամիս է ՀՀ ԶՈՒ-ն ԳՇ պետ չունի, Արտակ Դավթյանին պաշտոնանկ անելուց հետո ԳՇ պետի պարտականություններն իրականացնում է Կամո Քոչունցը։
Օրեր առաջ էլ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Վեդիում մասնակցում էր ՔՊ ցուցակը գլխավորող Գարիկ Սարգսյանի քարոզարշավին․