«Ի՞նչ թուղթ էր փոխանցում Փաշինյանը». լրագրողները՝ Օսիպյանին
«Ի՞նչ թուղթ էր փոխանցում Փաշինյանը». լրագրողները՝ Օսիպյանին
Ազատության հրապարակում է նաև ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
«2018-ի ակտիվ գործողությունների ժամանակ տեսանյութ տարածվեց, որտեղ Նիկոլ Փաշինյանը կարծես ինչ-որ թուղթ է փոխանցում. ի՞նչ թուղթ էր դա, ի՞նչ բովանդակությամբ»,- Ազատության հրապարակում դիմելով ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ հարցրին լրագրողները:
«Ասեմ հետևյալը և փակենք էդ թեման: Ինձ որևէ մեկը որևէ բան չի փոխանցել ու տեղյակ չեմ՝ ինչի մասին է խոսքը…. Կգա ժամանակ, միգուցե ինքս էլ հնարավորություն կունենամ պարզելու՝ ում է ինչ փոխանցվել»,- ասաց նա:
Հիշեցնենք՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում հայտարարել է անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին:
Տեսանյութը ստորև