Ի՞նչ է սպասվում Ծառուկյանին այսօր
Ի՞նչ է սպասվում Ծառուկյանին այսօր
Այսօր ժամը 16։00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվելու է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը։
Երեկ կայացած դռնփակ նիստի ավարտից հետո, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանի շենքից, չպատասխանեց լրագրողների հարցերին, ասելով, որ հարցերին կպատասխանի փաստաբանները։
Փաստաբանների խոսքով գործը դեռևս քննվում է և վաղը դատը շարունակվելու է։ Փաստաբանները դատավորից խնդրել էին ժամանակ տալ, որպեսզի գործի նյութերի հետ ծանոթանան։
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը)` ընտրակաշառքների հետ կապված։
Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը քննելու է դատավոր Ռոբերտ Պապոյանը։
Իշխանության ներսում և դատական համակարգում ուրախ են, որ այս գործերի քննությունը հենց նրան է մակագրվել, քանի որ վերջինս մշտապես աչքի է ընկել իր հանգիստ բնավորությամբ:
Ըստ առաջ քաշվող վարկածների՝ Ռոբերտ Պապոյանը ամենայն հավանությամբ կբավարարի ԱԱԾ-ի միջնորդությունը և Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոց կկիրառվի կալանավորումը։