Ժիրինովսկուն արհեստական շնչառության սարքին են միացրել
Ժիրինովսկուն արհեստական շնչառության սարքին են միացրել
Հոսպիտալացված Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկուն արհեստական շնչառության սարքին են միացրել։ Այդ մասին հայտնել է ՌԲԿ-ն՝ հղում անելով իր աղբյուրին։
Եվս մեկ աղբյուր հայտնել է, որ քաղաքական գործչի վիճակը կրիտիկական է։
«Եվ ոչ ոք ոչ մի երաշխիք չի տալիս։ Ամեն ինչ բարդացնում են ուղեկցող հիվանդությունները», – պատմել է նա։
Mash Telegram ալիքի տվյալներով ՝ Ժիրինովսկուն հոսպիտալացրել են երկկողմանի թոքաբորբի հետեւանքով, որը սկսվել է կորոնավիրուսի ֆոնին. նրա մոտ թոքերի 50-75% – ն է ախտահարվել։