Ժիտոմիրը «Իսկանդերով» գնդակոծվել է Բելառուսի տարածքից. Գոսսպեցսվյազ (Տեսանյութ)
Ժիտոմիրը «Իսկանդերով» գնդակոծվել է Բելառուսի տարածքից. Գոսսպեցսվյազ (Տեսանյութ)
Բելառուսի տարածքից հրթիռային հարձակում է իրականացվել ուկրաինական Ժիտոմիր քաղաքի օդանավակայանի վրա, հայտնում է Ուկրաինայի հատուկ հաղորդակցության և տեղեկատվության պաշտպանության պետական ծառայության (Գոսպեցսվյազ) թլթեգրամ-ալիքը, փոխանցում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Ժիտոմիրի օդանավակայանը հրթիռակոծվել է Բելառուսից։
Կիրակի օրը Բելառուսի տարածքից Ուկրաինայի ուղղությամբ «Իսկանդեր» հրթիռների արձակման մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նաև Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն։ «Մոզիրի շրջանից «Իսկանդերների» արձակում Ուկրաինայի ողջ տարածքում. գործարկումը ժամը 17:00-ի սահմաններում»,- գրել է Գերաշչենկոն։
Տեսանյութը ստորև