«Ժամ առաջ քանդեք ապօրինի կառույցները, հետո ուշ է լինելու». Հայկ Մարության
«Ժամ առաջ քանդեք ապօրինի կառույցները, հետո ուշ է լինելու». Հայկ Մարության
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հորդորում է քաղաքացիներին ժամ առաջ քանդել ապօրինի կառույցները: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից:
«Այս կրպակն էլ ապօրինի, հանրային շահի անտեսմամբ տեղադրվել էր Երևանի ամենակենտրոնում՝ Սպենդիարյան փողոցում։ Ապօրինի շինություններ կառուցած քաղաքացիները հաճախ խնդրում են ժամանակ տալ՝ «իրենց ձեռքով» շինությունները քանդելու համար:
Քաղաքապետ Հայկ Մարությանը հորդորում է նրանց՝ ժամ առաջ քանդել ապօրինի կառույցները, որովհետև, երբ քաղաքապետարանի աշխատակիցները գան նրանց հետևից, արդեն ուշ է լինելու»: