Մամուլ

Ժամկետային զինծառայող Հենրիկ Արամյանի մահվան դեպքի առթիվ կալանավորվել է կրտսեր սերժանտը

Ժամկետային զինծառայող Հենրիկ Արամյանի մահվան դեպքի առթիվ կալանավորվել է կրտսեր սերժանտը

ՀՀ քննչական կոմիտեյից հայտնում են, որ ժամկետային զինծառայող Հենրիկ Արամյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով կալանավորվել է կրտսեր սերժանտը։

Ժամկետային զինծառայող, շարքային Հենրիկ Արամյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Հ.Դ.-ին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով՝ խուլիգանական դրդումներով ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու, սպանելու համար:

Կրտսեր սերժանտի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Կիսվել