Թռիչք դեպի տիեզերք՝ կես միլիոն դոլարով
Թռիչք դեպի տիեզերք՝ կես միլիոն դոլարով
Ամերիկյան Virgin Galactic տիեզերական ընկերությունը փետրվարի 16-ից կսկսի ենթաուղեծիրային թռիչքների տոմսերի վաճառքը, հայտնել են տիեզերական ընկերության մամուլի ծառայությունից։
Թռիչքից առաջ տիեզերական զբոսաշրջիկները կվերապատրաստվեն և կապրեն տիեզերագնացների համար նախատեսված հատուկ սենյակում։ Նրանք թռիչքի դուրս կգան Նյու Մեքսիկոյի «Ամերիկա» տիեզերակայանից: Մեկուկես ժամից տիեզերանավի օդաչուները կիրականցնեն մեկնարկը։
Ճանապարհորդները կկարողանան Երկրին նայել 17 պատուհանից։ Թռիչքի ամրագրումը զբոսաշրջիկների համար կարժենա 450 000 դոլար, միևնույն ժամանակ, նրանք պետք է 150 000 դոլարի չափով դեպոզիտ ունենան։
Այս հայտարարության ֆոնին ընկերության բաժնետոմսերն աճել են գրեթե 32%-ով։ Երեքշաբթի սակարկությունների արդյունքում արժեթղթերն ավելացել են 31,94 տոկոսով և արժեն մեկ հատը 10,74 դոլար, գրում է Lenta.ru-ն։