Թուրք տգետ հոգևորականը վիրավորել է հայերին
Թուրք տգետ հոգևորականը վիրավորել է հայերին։ Թուրքիայում սկանդալային իսլամական մեկնաբանություններով հայտնի «Ջուբելի Ահմեդ հոջա» անունը կրող հոգեւորականը Սիրիայի քրդերի հետ կապված իր ելույթում վիրավորել է հայերին։
Տգետ հոգեւորական «Ջուբելի Ահմեդ հոջան»-ն իր խոսքում նշել է, թե Սիրիայի քուրդ զինյալները անաստված են եւ դժոխք են գնալու։ «Նրանք հրեաներին ծառայող «հայի վիժվածքներ» են»,-ասել է թուրք հոգեւորականը։
Այս խոսքերը մեծ արձագանք է գտել Թուրքիայում, որի համար շատերը դատապարտել են հոգեւորականին ոչ վայել խտրական ու ռասիստական խոսքերը։
Աղբյուր՝ news.am