Աշխարհ

Թուրքիան փակել է իր բոլոր անցակետերը իրանական բեռնատարների համար

Թուրքիան փակել է իր բոլոր անցակետերը իրանական բեռնատարների համար

Թուրքիան փակել է իր բոլոր անցակետերը իրանական բեռնատարների համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում է անում Իրանի հետ առևտրի զարգացման ասոցիացիայի ղեկավար Օզջան Ալաշին:

«Սահմանային անցակետերը իրանական բեռնատարների համար փակելու` Թուրքիայի որոշումը հաջորդել է թուրքական բեռնատարների` Իրան մուտքն արգելելուն», – ասել է Ալաշը:

turqia iran ancaket

Նա հայտնել է, որ այսկերպ Իրանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունն ամբողջությամբ դադարեցվել է Իրանի և Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի պատճառով:

Նրա խոսքով ՝ իրավիճակը կարող է բացասաբար անդրադառնալ Թեհրանի և Անկարայի միջև առևտրային հարաբերությունների վրա: Վերջին օրերին Թեհրանի և Բաքվի միջև լարվածությունն աճել է:

Իրանի իշխանությունները կասկածում են, որ Ադրբեջանը սերտորեն համագործակցում է իր տարածաշրջանային հակառակորդ Իսրայելի հետ: Թեհրանը Թել Ավիվին մեղադրում է Ադրբեջանի միջոցով Իրանի սահմաններին մոտենալու, Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակից օգտվելու և Բաքվի և Թեհրանի հարաբերություններում հակամարտություն բորբոքելու մեջ:

Կիսվել