ԱշխարհՄամուլ

Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանաբար կարգավորմանը. Էրդողան

Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանաբար կարգավորմանը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով NTV հեռուստաալիքին։

Օգոստոսի 27-ին` կառավարության նիստի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ որոշակի դրական ազդակներ կան Թուրքիայի կողմից։ Նրա խոսքով` այդ ազդակները կգնահատեն և դրական ազդակներին դրական ազդակով կպատասխանեն։

«Հայաստանի նոր իշխանությանը հաջողություն եմ մաղթում։ Մեր տարածաշրջանին կառուցողական մոտեցում է պետք։ Նույնիսկ եթե տարաձայնություններ կան, պետք է զարգացնել դրացիական հարաբերություններ` հարգելով իրար տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։

rejep erdogan

Այդ պատճառով էլ մենք կարող ենք աստիճանաբար կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, որի նոր կառավարությունը հայտարարել է այդ ուղղությամբ շարժվելու պատրաստակամության մասին»,– ասել է Էրդողանը թուրք լրագրողներին ինքնաթիռում ՝ վերադառնալով Սարաևո կատարած այցից հետո։

Նրա խոսքով ՝ միայն խաղաղություն ապահովելուց հետո է հնարավոր տնտեսական զարգացմանն ուղղված հարցերով զբաղվել և համագործակցության համար պայմաններ ստեղծել։ Էրդողանի խոսքով` նույն ըմբռնումով Ադրբեջանն առաջարկում է Հայաստանի հետ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղ համաձայնության հասնելու համար։

«Նման մոտեցման շնորհիվ նոր հնարավորություններ կստեղծվեն Հարավային Կովկասի զարգացման համար։ Մենք պատրաստ ենք աշխատել բոլոր կողմերի հետ, որոնք ցանկանում են օգտագործել նման պատմական հնարավորությունը։ Օրակարգում է Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Հայաստանի մասնակցությամբ «Հինգի պլատֆորմի» կամ «Վեցի պլատֆորմի» ստեղծման մեր առաջարկը»,–ասել է Էրդողանը։

Կիսվել