Աշխարհ

Թուրքիան Հայաստանին փող ու հողեր է պարտք․ Ժիրինովսկի

Թուրքիան Հայաստանին փող ու հողեր է պարտք․ Ժիրինովսկի

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին խոսել է Հայոց ցեղասպանության մասին ասելով,- «Հնարավոր կլինի պատրաստել և ապահովել փոխհատուցման որոշ իրավական փաստաթղթերի ընդունում:

Մարդիկ չեն կարող վերադարձվել, սակայն տարածքներ կամ գումարներ և որոշ փոխհատուցում կարող է վերցվել Թուրքիայից:

Ամբողջ աշխարհը գիտի, թե ինչ է եղել, կան բոլոր վկաները նույնպես: Դա այնպիսի քայլ էր, որ ամբողջ Եվրոպան հիշում է հարյուր տարի արդեն:

Թուրքիան պետք է վերադարձնի հայկական հողերը, պետք է ազատի «օկուպացված» հայկական հողերը, հայտարարել է Ռուսաստանի Պետական ​​դումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկին:

Ինչպես հաղորդում է ռուսական «Эхо Москвы» թերթը, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության ղեկավարը (LDPR) հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ՝ ելույթ ունենալով Մոսկվայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ:

«Հայեր, ես դիմում եմ ձեզ: Արևմտյան Հայաստանը ազատվելու է և վերադարձվելու է: Թուրքիան պետք է դուրս գա «օկուպացված» տարածքներից, մենք պարտավոր ենք ստիպել նրանց դա անել:

Թուրքիայի հյուսիս-արևելքը պատկանում է Հայաստանին, իսկ հարավ-արևելք Քրդստանին: Ես բացեիբաց հայտարարում եմ, որ Թուրքիան պետք է ազատի հողերը և վերադարձնի Հայաստանին և դուք էլ պետք է աջակցեք Ղրիմի վերադարձը Ռուսաստանին», – ասել է Վլադիմիր Ժիրինովսկին:

Կիսվել