Մամուլ

Թուրքիան աչք չունի ոչ մի երկրի տարածքի վրա․ Էրդողանը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին

Թուրքիան աչք չունի ոչ մի երկրի տարածքի վրա․ Էրդողանը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին

Պրահայում արդեն ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։

Հանդիպումից հետո Թուրքիայի նախագահը հայտարություն է արել․

Թուրքիան հավատում է Հայաստանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` Պրահայում` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո:

pashinyan erdogan

«Ես անկեղծորեն հավատում եմ, որ մենք կկարողանանք հասնել մեր տարածաշրջանում իրավիճակի լիարժեք կարգավորման մեր նպատակին` հիմնված բարիդրացիական հարաբերությունների վրա։

Թուրքիան աչք չունի ոչ մի երկրի տարածքի կամ ինքնիշխանության վրա։ Մենք ցանկանում ենք որքան հնարավոր է շուտ ջերմացնել Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները և լուծել այս հարցը»,- ասել է նա:

Տեսանյութը ստորև

Կիսվել