Թուրքիայում Մեծամորի ատոմակայանի հնարավոր վթարի սցենարով ուսումնավարժանքներ են անցկացվել
Թուրքիայում Մեծամորի ատոմակայանի հնարավոր վթարի սցենարով ուսումնավարժանքներ են անցկացվել
Թուրքիայում ուսումնավարժանքներ են անցկացվել՝ Մեծամորի ատոմակայանի (ԱԷԿ) հնարավոր վթարի դեպքում:
Ըստ Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության՝ Կարս նահանգի արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) և մի շարք այլ կառույցների մասնակցությամբ տեղի են ունեցել ուսումնական վարժանքներ՝ ՀՀ տարածքում և Թուրքիայի սահմանից 16կմ հեռավորության վրա գտնվող Մեծամորի ԱԷԿ-ի հնարավոր քիմիական, բիոլոգիական, ռադիոլոգիական և միջուկային արտահոսքի դեպքում:
Ուսումնավարժանքների սցենարի համաձայն՝ Մեծամորի ատոմակայանի մոտ տեղի է ունեցել 7 բալանոց երկրաշարժ, որի հետևանքով արտահոսք է տեղի ունեցել և տուժել է սահմանին գտնվող Ասլահանե, Քալաքքալե և Քյուչուք Աքյուզում գյուղերի 20 բնակիչ: