Թուրքիայում զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ
Թուրքիայում զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ
Թուրքիայի հարավարևմտյան Մուղլա քաղաքում ռուս զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել, հայտնում է Ermenihaber-ը։ Այն բախվել է դպրոցականներին տուն տեղափոխող մեքենային։ Ավտոպատահարի հետևանքով մեկ մարդ մահացել է, 37-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ըստ նախնական լուրերի՝ զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսի վարորդը սրտի կաթված է ստացել, ինչի պատճառով էլ կորցրել է մեքենայի կառավարելիությունը, դուրս եկել իր երթևեկելի գոտուց, բախվել է դպրոցականներին տեղափոխող մեքենային և կողաշրջվել։
Վիրավորներից 26-ը ռուս զբոսաշրջիկներ են, 11-ը՝ աշակերտներ։ Նրանք հոսպիտալացվել են, մի քանիսի վիճակը գնահատվում է ծանր։