Աշխարհ

Թուրքիայում դարձյալ երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայում դարձյալ երկրաշարժ է գրանցվել

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը տեղեկացնում է, որ 5,3 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի կենտրոնական հատվածում՝ Ադըյաման քաղաքից 58 կմ հեռու, էպիկենտրոնում այն եղել է մեկ կիլոմետր խորության վրա:

Վերջին տվյալներով՝ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվն արդեն հատել է 11 հազարը։

Աղետից տուժած Թուրքիայի տասը նահանգում եռամսյա արտակարգ դրություն է հայտարարվել, իսկ մինչև փետրվարի 12-ը ամբողջ Թուրքիայում՝ սուգ:

Նշենք, որ Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 8574-ի, վիրավորվել է 49,133 մարդ:

Կիսվել